Ռ.Հակոբյան. «Կուսակցության տրամադրությունն այն է, որ Ր.Հովհաննիսյանն առաջադրվի նախագահական ընտրություններում»
10/09/2012 15:30
Նմանատիպ
Րաֆֆի Հովհաննիսյանի` պատգամավորական մանդատից հրաժարվելու քայլը կարելի է դիտարկել որպես նախապատրաստում Հայաստանի նախագահական ընտրություններին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
«Թե՛ վարչության, թե՛ կուսակցության տրամադրությունն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջադրվի նախագահական ընտրություններում»,- նկատել է պատգամավորը՝ հավելելով, որ Ր.Հովհաննիսյանի հրաժարականի բոլոր պատճառները ներկայացված են վարչության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ այսօրվա ԱԺ նիստում Հովիկ Աբրահամյանը հայտարարել է Ր.Հովհաննիսյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու որոշման մասին: ԱԺ կանոնադրության համաձայն՝ որոշումն ուժի մեջ կմտնի, եթե դիմումը հետ չվերցվի 15 օրվա ընթացքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում