Նախագահը ճիշտ քայլ է կատարել ինձ ՀՀ նախագահի ներկայացուցիչ նշանակելով. Վիկտոր Դալլաքյան
Նմանատիպ
ԱԺ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը համարում է, որ պետության ղեկավարը ճիշտ քայլ է կատարել իրեն ՀՀ նախագահի ներկայացուցիչ նշանակելով: Այս մասին նա հայտնել է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Դալլաքյանի համոզմամբ, մոտակա ժամանակներս նա կարող է նշանակվել նաև Հայաստանի նախագահի գրասենյակի պետի տեղակալ:
«Աշխարհի տարբեր երկրներում ԱՄՆ, Ֆրանսիա, եվրոպական երկրներ, Ռուսաստան, Վրաստան, Ուկրաինա, նախագահի մշտական ներկայացուցիչը նաև նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալն է»,-ասաց Վիկտոր Դալլաքյանը’ նշելով, որ այս մասին պայմանավորվածությունը վաղուց է եղել:
Խոսելով, թե ինչպես է եղել, որ նա նշանակվել է այդ պաշտոնում, Դալլաքայնը ասաց, որ պարտավոր չէ հայտնել իր և նախագահի միջև տեղի ունեցած զրույցի բովանդակությունը:
Բացի այդ, նա նշել է, որ չի զայրանում և չի նեղանում լրագրողներից իրենց հրապարակումների համար, քանի որ շատ մեծահոգի է:
«Ես այս ընթացքում հետևել եմ մամուլի հրապարակումներին, դուք ինձ նշանակել եք տարբեր նախարարություններում, Վանաձորի քաղաքապետ, Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, Սոցապ նախարար, Ձեր շնորհիվ ես բավականին պաշտոններ եմ ստացել»,- ասաց Վիկտոր Դալլաքյանը’ հավելելով, որ ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչը լինելու ընթացքում ինքը կշարունակի լրագրողներին տարբեր խորհրդատվություն տրամադրել, ինչը անում էր նախկինում որպես պատգամավոր:
Նշենք, որ որպես նախագահի մշտական ներկայացուցիչ՝ Վիկտոր Դալլաքայանն ԱԺ-ում ներկայացնելու է ՀՀ նախագահի տեսակետները ԱԺ-ում (և այդ նպատակով ԱԺ Կանոնակարգ-օրենքում պետք է կատարվեն փոփոխություններ՝ նախատեսելով, որ Վիկտոր Դալլաքյանն ունենա արտահերթ ելույթի իրավունք), համակարգելու է կառավարության և պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունները և դրանք ապրոբացնելը՝ փորձարկելը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում