Երևանցիները շուտով հնարավորություն կստանան «նստելու» հայ մեծերի կողքին
10/09/2012 15:38
Նմանատիպ
Երևանցիներն, ամենայն հավանականությամբ, շուտով հնարավորություն կստանան «նստելու» հայ մեծերի կողքին։
Ինչպես հաղորդում է eMedia.am-ը, իր աղբյուրներից ստացված տեղեկությունները հաստատել է Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը՝ մեկնաբանելով հարցը, թե արդյո՞ք կա նախագիծ, համաձայն որի, Երևանի փողոցներում տեղադրված նոր նստարաններին կարող են տեղ գտնել նաև հայ մտավորության ներկայացուցիչները։
«Նման նախագիծ կա, սակայն դեռևս նախնական փուլում է. որևէ այլ մանրամասնություն այդ հարցում այժմ չեմ կարող ասել»,- նշել է Մարիա Բարաղամյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում