Երեւանը շարունակում է բարեկարգվել. կգործարկվեն չգործող շատրվանները

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է քայլեր ձեռնարկել մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում գտնվող շատրվանների վերագործարկման նպատակով: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Միաժամանակ մայրաքաղաքում շարունակվում են կամարանցումների բարեկարգման, պատերի գեղարվեստական ձևավորման և լուսավորության աշխատանքները:

Զուգահեռաբար վարչական շրջանների կողմից ներկայացվում են բակային տարածքների այն հասցեները, որտեղ նախատեսված է նկարազարդման աշխատանքներ իրականացնել:

Քաղաքապետին զեկուցվել է, որ ավարտվել են կենտրոնական փողոցների ցայտաղբյուրների վերագործարկման աշխատանքները:

Քաղաքապետի հանձնարարությամբ մշտական հսկողություն կիրականացվի, հատկապես, բակային տարածքներում գործող կամ վերագործարկված ցայտաղբյուրների անխափան աշխատանքի ապահովման ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում