«Ձեր քվեն ավելի քան ոգևորող է». Ս. Դարբինյանը նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել
Նմանատիպ
Երեկ, սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Վանաձորի քաղաքապետ է վերընտրվել Սամվել Դարբինյանը: Այսօր Ս. Դարբինյանի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել այս կապակցությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«2012 թվականի սեպտեմբերի 9-ին Վանաձորում տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրություններում կրկին հաղթանակ է տարել ՀՀԿ անդամ, գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Այս կապակցությամբ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր այս ընթացքում եղել են մեր կողքին, իրենց խորհուրդներով ու գործերով աջակցել հաղթանակի կերտմանը: Մենք անսահման երախտապարտ ենք բոլոր վանաձորցիներին ցուցաբերած վստահության և անցած տարիների մեր աշխատանքը գնահատելու համար: Ձեր քվեն ավելի քան ոգևորող է: Հավաստիացնում ենք, որ այսուհետ ևս հավատարիմ ենք լինելու Վանաձորի շարունակական զարգացման քաղաքականությանը՝ փորձելով կերտել այն քաղաքը, որի մասին երազում ենք բոլորս:
Վստահ ենք, որ անցած ՏԻՄ ընտրությունների ողջ գործընթացի օրինականությունն ու քաղաքակիրթ մթնոլորտը բոլորիս համատեղ ձեռքբերումն է: Ցանկանում ենք հաջողություն մաղթել մեր մրցակիցներին իրենց հետագա գործունեության մեջ և միաժամանակ տեղեկացնում, որ վերընտրված քաղաքապետը միշտ պատրաստ է լսել և, հնարավորության պարագայում, իրականություն դարձնել մեր քաղաքի զարգացմանն ուղղված բոլոր առաջարկներն ու ծրագրերը:
Կրկին անգամ շնորհակալություն ենք հայտնում վանաձորցիներին և բոլոր նրանց, ովքեր հավատում են մեր քաղաքի փայլուն ապագային»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում