11.1 C
Yerevan

Թ. Պողոսյանը կստանա Ր. Հովհաննիսյանի մանդատը

Նմանատիպ

ZAHA երկկենցաղ զրահամեքենաները՝ թուրքական սպառազինության մաս

Zaha զրահապատ դեսանտագրոհային մեքենաների առաջին խմբաքանակը անցել է Թուրքիայի...

Ուկրաինան ավելի քան 500 միլիոն դոլարի անօդաչուներ կգնի. Զելենսկի

Ուկրաինան առնվազն 20 միլիարդ գրիվնա (ավելի քան 541 միլիոն...

Ադրբեջանի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն. Շտաբ

Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբից հայտնում են. «Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից...

Ինչպես այսօր արդեն պարզ դարձավ «Ժառանգություն» կուսակցության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից, կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է պատգամավորի իր մանդատից: Այսօր լրագրողները փորձեցին ճշտել, թե ով կստանա Ր. Հովհաննիսյանի մանդատը: Ըստ տարածված տեղեկատվության, այդ մանդատը կստանա «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը:

Տեղեկատվությունը հաստատեց նաեւ «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը:

Ըստ Խուրշուդյանի, քանի որ համամասնական ցուցակով հաջորդը Թեւան Պողոսյանն է, հետեւաբար’ այս պահի դրությամբ այլ որոշում չկա եւ հենց նա էլ կվերցնի Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատը:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Ազգային Ժողովի պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է պատգամավորի մանդատից: Այդ մասին ԱԺ նիստում այսօր հայտարարել է խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ըստ կանոնակարգ-օրենքի’ եթե Հովհաննիսյանը 15 օրվա ընթացքում ետ չվերցնի մանդատից հրաժարվելու դիմումը, ինքնաբերաբար հրաժարականը ընդունված կհամարվի եւ նա կզրկվի մանդատից:

Ր. Հովհաննիսյանը ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրացուցակով, որի առաջին համարն էր:

spot_imgspot_img