«Հայկական ժամանակ». Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել ՀՀ նախագահի ընտրություններին
11/09/2012 08:11
Նմանատիպ
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին հրաժարվել է պատգամավորական իր մանդատից: Նա մանդատից հրաժարվելու մասին դիմումը երեկ ներկայացրել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին:
Այդ մասին երեկ խորհրդարանի նիստի ժամանակ հայտարարել է Հովիկ Աբրահամյանը: «Ժառանգության» առաջնորդը մտադիր է Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրվել: