«Չորրորդ ինքնիշխանություն». ՀՀԿ-ական կանայք տարաձայնությունների մեջ են

«Չորրորդ Ւնքնիշխանությունն» արդեն խոսել է այն մասին, որ ՀՀԿ կանանց խորհրդի դեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդյալյանը կարծես թե չի կարողանում լավ կազմակերպել իր ղեկավարած կառույցի գործերն ու վերացնել ներսում առկա խնդիրները, որոնք այս օրերին գնալով խորանում են: Պարզվում է’ հնաբնակ ՀՀԿ-ական կանայք, որոնք նույն ՀՀԿ-ի համար ընտրությունից ընտրություն «փեշով» ձայներ են բերել, խիստ ըմբոստացել ու նեղսրտել են այն իրողությունից, որ տարիների իրենց աշխատանքը այնքան էլ չի գնահատվում կուսակցության, այդ թվում նաև նույն ԱԺ փոխնախագահի կողմից: Ով տարիներ ի վեր նրանց բազում խոստումներ է տվել’ ասելով, որ ամեն ինչ իր տեղը կընկնի, ու ամեն բան լավ կլինի, այնինչ այսօր նրանք հայտնվել են անտեսվածի ու անտարբերության մատնվածի դերում, քանի որ ՀՀԿ կանանց խորհրդում նոր ինտեգրված կանայք, որոնց ծագումնաբանությունը սկսվում է ասենք ՕԵԿ-ից, «Ժառանգությունից» ու դաշնակցությունից, հանկարծ փորձում են հայտնվել ՀՀԿ «լոգոյի» տակ ու կոնկրետ «խաղեր» տալ’ այսպես թե այնպես «հին գայլերին» կադրից դուրս թողնելու դառը իրականության հաշվին: Այս ակտիվությունը նկատվում է հատկապես Արաբկիր համայնքի ՀՀԿ կանանց խորհրդում, ուր ամեն մեկը կարող է իրեն «շեֆ» գգալ, անել սրտի ուզածը, կամ առաջ գցել այս կամ այն ՕԵԿ-ական հովերով նորելուկ կանանց, ովքեր այս կամ այն պաշտոնյայի կամ օլիգարխի «քիփն» են ու «պաշտպանյալը»: Մինչդեռ, բազում ՀՀԿ-ական կանայք «հերթի» մեջ սպասում են, թե երբ կարող է բախտը նաև իրենց ժպտալ’ խոստովանելով, որ դժվար թե այլևս որևէ բան իրենց համար փոխվի, որովհետև հիմա և´ քաղաքական դաշտի կանոններն են խիստ փոխվել և´ պահանջները: Դե երևի այն ժամանակ, ամեն մի «ծանր հրետանի» համարվող տիկին մի ամբողջ թաղամասի կանանց ձայներն էր իրենով անում, բայց հիմա դրան պետք է գումարվեն ևս մի երկու հարևան թաղամասեր ու առանձին «տերիտորիաներ», որտեղ «կլասը բարձր» կանանց խնդիր կա, ավելի ճիշտ, այդ օղակում պետք են նաև այնպիսիները, որոնք կարող են ծնկի գալ այս կամ այն օլիգարխիկ կլանի առաջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում