«168 ժամ». Պետրոս Մակեյանը բողոքարկելու է Շիրակի մարզի Փանիկ գյուղի ընտրությունները

ՀԱԿ ներկայացուցիչ, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը թերթի թղթակցի հետ զրույցում’ անդրադառնալով սեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրություններին, մասնավորապես’ Շիրակի մարզի Փանիկ գյուղի մասին, ասել է. «Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանը’ ՕԵԿ քվոտայով ներկայացված անձը, իր կրիմինալ հովանավորյալ, կրիմինալի օգնությամբ ընտրատարածքներում 12 ժամ անընդհատ պրովոկացիաներ է արել, սադրանքներ հրահրել: Երբ Վովա Գասպարյանը «պուպուշ-պուպուշ» ելույթներ է ունենում, թող փոխարենը ՝ ամեն մի հանցագործ ոստիկանի հետքը բռնի, ինչն այսօր գործում էր Արթիկի տարածաշրջանում: Էդ ելույթները մեզ պետք չեն, ժողովրդին պետք չեն: Ոստիկանությունը քրեական տարրերի հետ համատեղ կատարել է ընտրություն»: Մակեյանի խոսքով’ իրենք պատրաստվում են բողոքարկել արդյունքները. «Բողոքարկումը վերահաշվարկի համար տրված է, արդեն դիմել են: 7 ձայնի տարբերությամբ իշխանության, ՕԵԿ-ի փչացած շերտը, որ այդտեղ տարածված է… էդ Արթուր Բաղդասարյանը փաստացի էդ կողմերից է: Ընդ որում’ երեք թեկնածու է եղել. Երկուսը’ բարձրագույն կրթությամբ, աշխատանքային փորձով: Հաղթող ՕԵԿ-ինը կրթություն չունի, պրոֆեսիոնալ ալկաշ է և պատերազմի ժամանակ էլ փախած է եղել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում