«Ժողովուրդ». ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը վախենում է ընդդիմադիր գործիչներից
11/09/2012 08:21
Նմանատիպ
Պարզվում է’ Աժ նախկին նախագահ ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանն ընդդիմադիր գործիչներից վախենում է: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ, օրերս Նիկոյանին հրավիրել են «Կենտրոն» հեռուստաընկերություն’ բանավեճի, ընդ որում նախապես տեղեկացրել են, որ ընդդիմախոսը լինելու է ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը: Նիկոյանը տվել է իր համաձայնությունը, նկարահանման օրը եկել է հեռուստաընկերություն, բայց այնտեղ տեսնելով Իգիթյանին’ միանգամից շփոթվել է, նույնիսկ կարմրել: Իսկ երբ հաղորդավարն իր հյուրերին աշխատասենյակից ուղեկցել է կողքի սենյակում տեղակայված նկարահանման տաղավար, այդ կարճ ընթացքում Նիկոյանը հասցրել է սուսուփուս, աննկատ հեռանալ: Երբ լրագրողը փորձել է գտնել նրան, դուրս է եկել բակ, տեսել է’ Նիկոյանի մեքենան անասելի արագությամբ սլանում է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում