«Իրատես de facto». Րաֆֆի Հովհաննիսյանին կփոխարինի՞ Անահիտ Բախշյանը
Նմանատիպ
Երեկ մեկնարկած Աժ քառօրյայում «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը մանդատից հրաժարվելու հայտարարություն է արել: Այս մասին խոսակցությունները դեռ ընտրություններից անմիջապես հետո էին շրջանառվում, ու նշվում էին նրա մանդատին հավակնող բոլոր հնարավոր թեկնածուների անունները: Ըստ ցուցակի, պետք է «մանդատատեր» դառնա Թևան Պողոսյանը, սակայն առավել հավանական է, որ խորհրդարան գնա «Ժառանգության» հին «գվարդիայի» անդամներից մեկը:
«Իրատես de facto»-ի տեղեկություններով, այս առումով խիստ անորոշ է վիճակը, այսինքն’ կուսակցությունում ոչ մեկը դեռ հստակ չգիտի’ ով կստանա պատգամավորի մանդատը, ու ինչ կա Հովհաննիսյանի մտքին: Հարցը կուսակցականները մտադիր են քննարկել այս շաբաթվա վերջին: Սակայն որոշ տեղեկությունների համաձայն, կուսակցության ղեկավարը որոշել է Անահիտ Բախշյանին բերել խորհրդարան: