«Հայկական ժամանակ». Մահացած զինվորը Շիրակի Բյուրակն գյուղի գյուղապետ Սեյրան Սարգսյանի որդին էր
11/09/2012 08:33
Նմանատիպ
Նախօրեին Երևանի Քանաքեռի զորամասում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Արման Սարգսյանի դին: Նա Շիրակի Բյուրակն գյուղի ՀՀԿ-ական գյուղապետ Սեյրան Սարգսյանի որդին էր: Նույն օրը հայրը վերընտրվել է գյուղապետի պաշտոնում:
ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից երեկ հայտնեցին, որ զինծառայողի մահվան հետ կապված ՀՀ ՊՆ ՔԾ 4-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 110-րդ հոդ. 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը) հարուցված է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, նշանակվել են մի շարք փորձաքննություններ: «ՀԺ»-ի տեղեկություններով, զինծառայողի մոտ հայտնաբերվել է հրազենային վնասվածք բերանի խոռոչում, նրա դին հայտնաբերվել է ժամը 02:15-ի սահմաններում’ զորամասի պահակային ծառայությունում: Արմանը զորակոչվել էր 2011-ի գարնանը: