«Չորրորդ ինքնիշխանություն». Ֆլեշ Բարսեղը խորհուրդ է տվել ժամանակից առաջ չընկնել
Նմանատիպ
Քաղաքական դաշտում պտտվող լուրերի համաձայն, երեկ ՀՀ թաքնված «ղեկավար» անձանցից մեկը’ հայտնի գործարար Բարսեդ Բեգլարյանը’ Ֆլեշ Բարսեղը, առանձնազրույց է ունեցել ՀՀ վարչապետի թիմակից պատգամավորների հետ ու ասել, որ ժամանակավորապես դադարեցվում է ՀՀԿ-ԲՀԿ «մենամարտը»: Ըստ որոշ լուրերի, Ֆլեշ Բարսեղը պատգամավորական հատվածի իր վստահելներին հավաստիացրել է, որ շատ կարճ ժամանակում քաղաքական դաշտի կնճռոտ խնդիրները կհարթվեն, և որ կլինեն այնպիսի կադրային տեղաշարժեր, որ որևէ մեկի մտքով անգամ չի կարող անցնել: Իսկ երբ զրույցի մասնակիցները փորձել են հստակեցնել, թե կլինի՞ արդյոք վարչապետի փոփոխություն թե ոչ, և թե ինչքանով են լուրջ այն խոսակցությունները, որ մոտ ապագայում հնարավոր է փոփոխություններ լինեն նաև Աժ ղեկավար կազմում: Ըստ նույն լուրերի, Ֆլեշ Բարսեղը պատասխանել է, թե.«Վարչապետը կմնա իր տեղում, իսկ մյուսների մասով խորհուրդ կտամ ժամանակից առաջ չընկնել»:
Ստացվում է Էս երկրում բոլորը «ասող» են, իսկ հետաքրքիր է, տվյալ դեպքում կա՞ որևէ մեկը, որ կարող է Ֆլեշ Բարսեղի «թանին թթու» ասել: Դժվար թե: Այլապես դժվար թե երկրի բարձրագույն պաշտոնները «դուրս գրվեն» Ֆլեշ Բարսեղի «դաբրոներից» հետո միայն: