Տ.Սարգսյանն ընդունել է Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարին
11/09/2012 15:54
Նմանատիպ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնին, տեղեկացնում են ՀՀ Կառավարության մամլո ծառայությունից:
Ողջունելով հյուրին կառավարությունում վարչապետը նշել է. «Հույս ունենք, որ Ձեր այցը Հայաստան հնարավորություն կտա բացահայտել մեր երկրների միջև կապերի ամրապնդման ուղիները»:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացմանը, մասնավորապես, ֆինանսական հատվածում կապերի հաստատմանն առնչվող հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի եվրաինտեգրման գործընթացներին, Եվրոպայում առկա քաղաքական և տնտեսական իրավիճակին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում