Ապրիլի 24-ին ТНТ հեռուստաալիքի գլխավոր տնօրենն ու «Comedy Club»-ի անձնակազմը կլինեն Երևանում (տեսանյութ)
Նմանատիպ
«Comedy Club» ակումբի հիմնադիր Գարիկ Մարտիրոսյանը «ՌուսԱրմԻնֆո» կայքին տված հարցազրույցում ասել է, որ ինքն ու իր գործընկերներն ապրիլի 24-ին Երևանում են լինելու:
«Այս տարի ես Երևան կգամ «Comedy Club»-ի բոլոր մասնակիցների հետ: Ընդ որում, ոչ միայն նրանց, որոնք բեմ են բարձրանում, այլև` սցենարիստների, պրոդյուսերների, խմբագիրների: Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան է գալու ТНТ հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Իգոր Միշինը»,- ասել է Մարտիրոսյանը:
Նրա փոխանցմամբ՝ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, «Comedy Club» հումորային հաղորդումը չի հեռարձակվի. դրա փոխարեն կցուցադրվի 10 րոպեանոց տեսահոլովակ, որի շրջանակում հեռուստաալիքի աստղերը կպատմեն 1915թ. ողբերգական դեպքերի մասին, որն իրենից ներկայացնում է տեղեկատվական ակցիա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում