«Հրապարակ». Շախմատիստների պարգևատրման արարողությանը ԲՀԿ-ից մասնակցել է միայն Ստեփան Մարգարյանը

Նախորդ օրը աշխարհի օլիմպիական չեմպիոն հայ շախմատիստների պատվին նախագահականում տեղի ունեցած պարգևատրման և Սերժ Սարգսյանի կողմից տրվելիք ընթրիքի արարողությանը ԲՀԿ-ից մասնակցել է միայն Ստեփան Մարգարյանը’ այն դեպքում, երբ հրավեր էր ուղարկվել Աժ խմբակցությունների ղեկավարներին և Աժ մշտական հանձնաժողովների նախագահներին: Նույն օրը, երբ արդեն հայտնի էր, որ մեր օլիմպիականները վերադառնում են Հայաստան, ինչպես նաև 5-րդ գումարման աշնանային նստաշրջանի բացումն է, առավոտ կանուխ ՀԱՕԿ նախագահ,՛ Աժ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը նստել է ինքնաթիռ և մասնավոր այցով մեկնել արտերկիր: «Հրապարակը» հիշեցնում է, որ «մասնավոր», թե այլ «նպատակով» մեկնած քաղաքական գործիչը նախորդ տարի էլ չէր մասնակցել ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում