«Առավոտ». «Ժառանգության» ֆրակցիայից յուրաքանչյուր պատգամավոր կարող է լինել նախագահի թեկնածու
12/09/2012 10:09
Նմանատիպ
«Ըստ էության, մեր նախկին ֆրակցիայից յուրաքանչյուր պատգամավոր կարող է այդ թեկնածուն լինել: Իրենց այս հինգ տարիների գործունեությունը միանշանակ ապացուցել է, որ իրենք պարտաճանաչ են, իրական բարեփոխումների կողմնակից են և թող բարձրագոչ չհնչի և հայրենասեր են, և´ ժողովրդի մասին մտածող», – պատասխանելով «Առավոտի» հարցին’ ո՞վ կարող է լինել «Ժառանգության» այլընտրանքային թեկնածուն, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը որոշի չառաջադրել իր թեկնածությունը աոաջիկա նախագահական ընտրություններում, ասել է կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նրա կարծիքով այժմ երկու հիմնական խնդիր կա’ կառավարման համակարգի բարեփոխումներ և պետականության հիմքերի ամրապնդում. «Մեր նախկին ֆրակցիայից յուրաքանչյուր պատգամավոր այդ ուղղությամբ արդեն դրական հետք ունի թողած պատմության մեջ»: