«Հրապարակ». ԲՀԿ-ն Արարատ քաղաքի ավագանին վերցրեց իր ձեռքը

Արարատ քաղաքի ավագանին, փաստորեն, ինչպես և կանխատեսվում էր, ԲՀԿ-ն վերցրեց իր ձեռքը: Կիրակի օրը տեղի ունեցած Արարատի ավագանու ընտրությանը ՀՀԿ-ն պարտություն է կրել: Դեռ նախկին ավագանու հետ ՀՀԿ-ական քաղաքապետ Աբրահամ Բաբայանը լուրջ խնդիրներ ուներ, հիմա ենթադրվում է, որ նրա վիճակն ավելի կբարդանա: «Հրապարակը» հիշեցնում է, որ այստեղ համայնքի ղեկավարի ընտրություններ չկային, իսկ ավագանու 15 տեղի համար առաջադրվել էր 40 թեկնածու’ հիմնականում ԲՀԿ-ականներ: Եվ ավագանու 12 անդամներն այժմ ԲՀԿ-ականներ են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում