15.1 C
Yerevan

«Առավոտ». Գեղջկական չտեսություն. խմբագրական

Նմանատիպ

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի չի ձգտում. Սպիտակ տուն

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի կամ տարածաշրջանում որևէ այլ զինված...

Ռուսաստան-ԱՄՆ պատերազմի հետևանքները կլինեն հրեշավոր․Մեդվեդև

Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի բանակների միջև բախման հետևանքները հրեշավոր...

ԵՄ-ն նախապատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 11-րդ փաթեթում ԵՄ-ն պլանավորում է...

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը իր այսօրվա համարում գրել է. «Ո՞վ ասաց, որ Արևմուտքում կոռուպցիա չկա: Երեկ, օրինակ, ոստիկանություն է կանչվել Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմենիկ դե Վիլպենը, որին, ըստ ամենայնի, կասկածում են հյուրանոցային բիզնեսում տեղ գտած խարդախությունների հետ առնչություն ունենալու մեջ: Ֆրանսիական թերթերը հիշեցնում են, որ այդ անձնավորությունը, լինելով նախկին նախագահ Սարկոզիի կուսակիցը, բարդ հարաբերությունների մեջ էր վերջինիս հետ և մի շարք կասկածելի գործերով կամա թե ակամա նպաստել էր Սարկոզիի պարտությանը: Միանգամայն պատկերացնելի է, որ քաղաքակիրթ երկրի վարչապետը կարող է այս կամ այն բիզնեսմենի հետ «օրթախ գործ բռնել», ինչպես որ մեր պաշտոնյաներն են «մտած» Հայաստանում բոլոր քիչ թե շատ եկամտաբեր բիզնեսների մեջ:
Սակայն ես շատ ավելի վատ եմ պատկերացնում, որ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորը, ստանալով մանդատը, իր առաջին գործը կհամարի շքեղ վերանորոգել այն կաբինետը, որը պետությունը նրան տվել է ժամանակավորապես’ պատգամավորական պարտականությունները կատարելու համար: Գեղջկական այդ չտեսությունն անմիջապես աչքի կզարներ և կդառնար հասարակական լայն քննարկումների առարկա: Որովհետև մարդու ճաշակը և, վերջին հաշվով, մտավոր մակարդակը ուղիղ կապ ունեն նրա օրենսդրական գործունեության հետ:
Ժամանակ առ ժամանակ թարմացվում են խոսակցություններն այն մասին, որ թե խորհրդարանի և թե համապետական մակարդակով ստեղծվելու են էթիկայի հանձնաժողովներ, որոնք հետևելու են Հայաստանում այս կամ այն ճանապարհով բուրգի գլխին հայտնված գործիչների վարքուբարքին: Այդ խոսակցությունները շատ արագ մոռացվում են, նախևառաջ հավանաբար այն պատճառով, որ ոչ այդ գաղափարի հեղինակները, ոչ էլ, առավել ևս, հասարակությունը չեն հավատում նման հանձնաժողովների գործունեության արդյունավետությանը: Ի դեպ, սա միակ ոլորտն է, որտեղ չի գործում անմեղության կանխավարկածը: Եթե ինձ մեղադրում են, որ ես ինչ-որ մեկին մորթել եմ, ապա, անշուշտ, մեղադրողներն են, որ պետք է դրա ապացույցները բերեն: Բայց եթե 300 հազար դրամ աշխատավարձ ստացող նախարարը մեկ միլիոն դոլարի առանձնատուն է սարքում, ապա հենց նախարարը պետբ է բացատրություն տա, թե ինչ միջոցներով է նա նման հաջողության հասել: Խնդիրն այն է, որ Հայաստանում գեներալները, պատգամավորները, նախարարները և մնացածները չեն վախենում նման հարցերից’ լավագույն դեպքում բարեկամների բիզնեսն են վկայակոչում, իսկ սովորաբար ընդհանրապես ոչ մի բացատրություն չեն տալիս: Նույն պատճառով էլ նրանբ բացարձակապես զուսպ չեն իրենց չտեսության մեջ:
Ինչ մնում է «ռեմոնտով» տարված պատգամավորներին, ապա նրանց կարելի է հասկանալ’ գիրք կարդալ կամ օրենք գրել կարելի է նաև սովորական սեղանի վրա: Բայց նրանք դա չեն պատրաստվում անել: Իսկ ահա քյաբաբ-խորոված կարելի է ուտել միայն «Արմանի» ափսեներով»:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի չի ձգտում. Սպիտակ տուն

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի կամ տարածաշրջանում որևէ այլ զինված...

Ռուսաստան-ԱՄՆ պատերազմի հետևանքները կլինեն հրեշավոր․Մեդվեդև

Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի բանակների միջև բախման հետևանքները հրեշավոր...

ԵՄ-ն նախապատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 11-րդ փաթեթում ԵՄ-ն պլանավորում է...