«Հայկական ժամանակ». ՀՀ կառավարության հեռախոսահամարները չեն աշխատում
Նմանատիպ
ՀՀ կառավարության հեռախոսահամարները չեն աշխատում արդեն օրեր շարունակ ու դեռ մեկ ամիս էլ չեն գործի: Վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանը «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում երեկ հաստատել է այդ տեղեկությունը:
Խոսելով ներքին հեռախոսացանցի հետ կապված խնդիրների մասին’ Բերբերյանն ընդգծել է, որ կառավարության ավտոմատ հեռախոսակայանը շատ հին էր, որը տեղադրվել ու գործում էր դեռևս 1990-ական թվականներից: «Ամորտիզացիոն մաշվածության պատճառով մայր պլատան մի քանի անգամ շարքից դուրս է եկել: Վերջին անգամ մասնագետները պարզել են, որ այլևս վերանորոգման ենթակա չէ, և հիմա փոխարինման աշխատանքներ են ընթանում: Ավտոմատ հեռախոսակայանը կփոխվի: Նորը գնելու պայմանագիրն արդեն կա: Մոտ մեկ ամիս հետո հեռախոսահամարները կաշխատեն»,- ասել է վարչապետի մամուլի խոսնակը: Ուշագրավ է, որ «հայ-թեք»-ից, նանո տեխնոլոգիաներից, «4G»-ից անընդհատ խոսող կառավարության հեռախոսային «խփած պլատան» փոխելու համար ավելի քան մեկ ամիս է անհրաժեշտ: