ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը կմեկնարկի հոկտեմբերի 1-ից Ստրասբուրգում
12/09/2012 13:09
Նմանատիպ
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովը կունենա 8 հոգանոց պատվիրակություն, որը կգլախավորի ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:
ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ԵԽԽՎ Հայաստանյան պատվիրակությունը կունենա հետևյալ կազմը’ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, «Հայ ագզային կոնգերս» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը և «Հայաստանի Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության փոխարինող անդամներն են Վահե Հովհաննիսյանը’ ԲՀԿ-ից, Հերմինե Նաղդալյանը’ ՀՀԿ-ից, Արմեն Ռուստամյանը’ ՀՅԴ-ից, և Զարուհի Փոստանջյանը «Ժառանգություն»-ից:
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը կմեկնարկի հոկտեմբերի 1-ից Ստրասբուրգում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում