ՀԱԿ պատգամավորներից 3-ն անտեսեցին Զուրաբյանի որոշումը. ԱԺ-ն միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունը (տեսանյութ)

ՀԱԿ պատգամավորներից 3-ն անտեսեցին  Զուրաբյանի որոշումը. ԱԺ-ն միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունը (տեսանյութ)

Ազգային ժողովը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված հայտարարություն: Դրան կողմ է քվեարկել  արտահերթ նիստին մասնակցելու համար գրանցված 113 պատգամավոր: Ի դեպ,  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախորդ նիստի ընթացքում հայտարարության քննարկմանը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ իրենք նպատակահարմար չեն համարում նման հայտարարության ընդունումը, և ՀԱԿ խմբակցությունը քվարկությանը չի մասնակցելու: Չնայած Զուրաբյանի այդ հայտարարությանը՝ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Ստեփան Դեմիրճյանը և Լյուդմիլա Սարգսյանը մասնակցել են արտահերթ նիստին և կողմ են քվեարկել հայտարարությանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում