Լ.Զուրաբյան. «Հրաժարվում եմ մասնակցել ԵԽԽՎ նիստերին»
Նմանատիպ
Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ-ում հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի հրաժարվում է մասնակցել ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նիստերին, հաղորդում է Haynews.am-ը:
«4 տարի շարունակ Հայ ազգային կոնգրեսն ու իր շրջապատի անդամները ենթարկվել են քաղաքական հետապնդումների: Մենք, անգամ չլինելով խորհրդարանական խմբակցություն, ԵԽԽՎ-ում մեր հատուկ ներկայացուցիչն ենք ունեցել: Բնական է, որ ընդդիմության ձայնը պետք է լսելի լինի երկու կարևորագույն հանձնաժողովներում, այն է’ ԵԽԽՎ մարդու իրավունքների և իրավական հանձնաժողովներում»,-ասաց Զուրաբյանը:
Նշենք, որ վերջինիս խոսքով’ այսօր առավոտյան Դավիթ Հարությունյանի ու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ խորհրդակցություն է տեղի ունեցել, որի ժամանակ Զուրաբյանը փորձել է փոխշահավետ լուծումներ առաջարկել, որպեսզի ՀԱԿ ներկայացուցիչները ևս ներկայացված լինեն այդ երկու հանձնաժողովներում.
«Ցավոք կրկին որևէ կոմպրոմիսի չգնացին, որ մենք հանձնաժողովների անդամների բաշխմանը մասնակցենք ըստ իրենց սցենարների, ուստի հրաժարվում եմ մասնակցել ԵԽԽՎ նիստերին: Բայց դա ամենևին չի նշանակում, որ ես հրաժարվում եմ պատվիրակության կազմում ներգրաված լինելուց»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում