Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել. «Ռ. Քոչարյանի շան բնավորության գլխավոր առանձնահատկությունն էլ այն է, որ երբեք դատարկ տեղը չի հաչում»
Նմանատիպ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այսօր հայտարարություն է տարածել՝ մեկնաբանելով Ռուբեն Հայրապետյանի’ «Նուվել դ’Արմենի» ամսագրին տված հարցազրույցը:
«Առաջին անգամ եմ մեկ հարցազրույցում հանդիպում անհեթեթությունների այսպիսի բազմության: Այնքան, որ արձագանքելն իսկ անհարմար է: Թվում էր, թե անցած 3-4 օրերի ընթացքում Հայրապետյանը պետք է որ հասկանար դա (կամ էլ’ իրեն պետք է հասկացնեին) եւ հանդես գար համապատասխան բացատրություններով:
Ցավոք, դա տեղի չունեցավ:
Արդյունքում Հայրապետյանին այսօր չեն բշտում թերեւս միայն կուսակիցներն ու ալարկոտները: «Լռությունը’ ոսկի է» ասացվածքը կարծես հենց Հայրապետյանի համար էր մտածված: Շուրջ տասը տարի Ազգային Ժողովի ամբիոնից մի ելույթ չի ունեցել, մեկ էլ հանկարծ «մտքերի» այսպիսի ջրվեժ, այն էլ’ քաղաքագիտական-կոնսպիրատիվ շեղումով:
P.S. Ի դեպ’ շների մասին: Ռոբերտ Քոչարյանն ունի ընդամենը մեկ շուն’ «գոլդեն ռետրիվեր» ցեղատեսակի, Սիմբա անունով: Այդ շան բնավորության գլխավոր առանձնահատկությունն էլ այն է, որ երբեք դատարկ տեղը չի հաչում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում