«Հայկական ժամանակ».Մեր թիմը պարտվել էր դեռ Բուլղարիայի հետ հանդիպման մեկնարկից առաջ
Նմանատիպ
«Աշխարհի 2014թ. առաջնության ընտրական մրցաշարում նախօրեին’ Սոֆիայում Բուլղարիայի ընտրանուց 0-1 հաշվով կրած պարտության պատճառները դուրս են զուտ ֆուտբոլային շրջանակներից. մեր թիմը պարտվել էր դեռ հանդիպման մեկնարկից առաջ:
Հանդիպմանը ներկա էին Հայաստանից ժամանած մեծ թվով երիտասարդներ: Հանդիպման մեկնարկից առաջ նրանք Թուրքիայի նկատմամբ վրեժխնդրության («Նեմեսիս»), նաև Հունգարիայի վարչապետի հասցեին վիրավորական բովանդակությամբ պաստառներ բարձրացրին: Քանի որ ֆուտբոլային հանդիպումների ժամանակ արգելվում է քաղաքական, ռասիստական բովանդակությամբ պաստառներ և կոչեր, հանդիպման պաշտոնատար անձինք պահանջեցին հանել պաստառները և չքաղաքականացնել ֆուտբոլը: Երկար բանակցություններից հետո, ի վերջո, պաստառները հանվեցին, ու հանդիպումը մեկնարկեց: Բայց արդեն մեր թիմի դեմ վատ էին տրամադրված բոլորը’ բուլղարացի ֆուտբոլասերները, պաշտոնյաները, տեսուչը, մրցավարները: Դեռ հանդիպումը չսկսած, մենք մեր դեմ լարեցինք բոլորին, ընկանք մեր փորած փոսը ու պարտվեցինք: Ի դեպ, հայ «երկրպագուները» Սոֆիա էին մեկնել ավտոբուսով’ Երևան-Բաթումի-Ստամբուլ-Սոֆիա երթուղով: Փաստորեն, նրանք Ստամբուլում «կորցրել էին» վրեժխնդիր լինելու իրենց շանսը»,- գրել է թերթը: