Թուրքիայից ինչ-որ զանգ Գերմանիայի վրա չի կարող ազդել. Գերմանիայի դեսպան (տեսանյութ)
Նմանատիպ
«Ես կանխատեսում չեմ կարող անել: Մենք իրականում չգիտենք, թե ինչ բառապաշար կօգտագործվի, բայց այդ խնդրին անդրադարձ պիտի կատարվի: Սպասումները շատ մեծ են, սակայն կրկնում եմ` չգիտեմ, թե Գերմանիայի նախագահն ինչ կասի: Ինքը շատ ինտելեկտուալ անձնավորություն է, նրա արմատները գալիս են Արևելյան Գերմանիայից, նա պայքարել է երկու Գերմանիաների միավորման համար: Ինքը մի մարդ է, որն ունի տարբեր մտքեր և զգացումներ, ուստի հույս ունեմ, որ ճիշտ մոտեցում կցուցաբերվի: Վաղը տեղի է ունենալու Բուդենսթագի նիստը, թե ինչ են քվեարկելու` չեմ կարող կանխատեսել: Բայց հին տեքստերը պետք է խմբագրվեն, ուստի եկեք սպասենք վաղվան և տեսնենք, թե ինչ է լինելու»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը:
Հարցին` կարո՞ղ են Մերկելի վրա ազդել Թուրքիայից ստացվող զանգերը, Գերմանիայի դեսպանը պատասխանեց. «Չեմ կարծում, թե Թուրքիայից ինչ-որ զանգ մեր վրա պետք է ազդի: Վստահ եմ, որ ինչ էլ ասվի կամ արտասանվի, չի լինելու Թուրքիայի դեմ, այլ նվիրված է լինելու պատմական փաստին: Գիտեմ հասկանում եք, որ բոլորս էլ ուզում ենք ապրել խաղաղության մեջ, չէ՞ որ նույնիսկ ձեր քաղաքական գործիչներն են ասում, որ բաց են Թուրքիայի հետ երկխոսության համար: Այնպես չէ որ մենք պրոհայկական ենք կամ հակաթուրքական: Մենք փորձում ենք օգտակար լինել և կամուրջներ կառուցել Թուրքիաի և ՀՀ-ի միջև»:
Այս համատեքստում գերմանացի դիվանագետը հարկ համարեց ընդգծել` որպես դիվանագետ ինքը պարտավոր է հավատարիմ մնալ իր երկրի որդեգրած քաղաքական ուղեգծին, բայց շատ ուրախ կլիներ եթե «ցեղասպանություն» եզրույթն օգտագործվեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում