«Ժողովուրդ». «Ժառանգության» այսօրվա նիստում որոշվելու է, թե Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն ով է գնալու Աժ
Նմանատիպ
«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ, հավանաբար այսօր «Ժառանգություն» կուսակցությունը նիստ է անելու’ որոշելու համար, թե Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն ով է գնալու Աժ: Թերթի տեղեկություններով’ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը մեծ «ախորժակ» ունի իր թեկնածուին խորհրդարան ուղարկելու համար, սակայն ԺԿ-ն կտրականապես դեմ է և նպատակ ունի Ր. Հովհաննիսյանի փոխարեն Աժ ուղարկել Ստեփան Սաֆարյանին: Սակայն մինչև Սաֆարյանին հասնելը, «Ժառանգության» համամասնական ցուցակից երկու հոգի պետք է ինքնաբացարկ հայտնեն: Ցուցակի հաջորդ տեղում Թևան Պողոսյանն է, որը խուսափում է հեռախոսազանգերին պատասխանել: Իսկ նրանից հետո ԱԴԿ անդամ Մասիս Այվազյանն է: Վերջինս թերթի հետ զրույցում ասել է. «Ես չեմ լսել, որ Թևան Պողոսյանն ինքնաբացարկ է հայտնել: Եթե հարցը հասնի ինձ, նոր այդ ժամանակ ես Ձեր հարցին կպատասխանեմ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում