Թուրքիայի` Հայոց ցեղասպանության չճանաչման պատճառը նյութական պահանջի վախն է. Ռիժկով (տեսանյութ)
23/04/2015 14:06
Նմանատիպ
Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովին մասնակցող ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովը լրագրողների հետ ճեպազրույցին պատասխանելով հարցին, թե թուրքերն ինչո՞ւ չեն ճանաչում Ցեղասպանությունը, նկատեց. «Թուրքերը մինչ օրս չկարողացան կողմնորոշվել, իմ կարծիքով` պատճառը նյութական պահանջի վախն է»:
Հակադարձմանը` իսկ ինչո՞ւ ԱՄՆ-ը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, Ռիժկովը հույս հայտնեց, թե մի օր կընդունի:
Ճշտող հարցին, թե երբ դա կլինի, արձագանքեց. «Հաջորդ 100-ամյակի ընթացքում»:
Հռոմի պապի գնահատականից հետո դարձյալ հայերի համար պե՞տք է կարևոր լինի ԱՄՆ-ի դիրքորշումը, Ռիժկովն ակնարկեց` այո, գերտերություն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում