«Հրապարակ».Էլ ոչ մի հարցազրույց չեմ տալու. Թոխմախի Մհեր

Երեկ «Հրապարակի» լրագրողը ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանին առաջարկել է զրուցել: «Չէ, ախպեր, գոհ ու շնորհակալ եմ, շառից-փորձանքից հեռու, էլ ոչ մի հարցազրույց չեմ տալու»: Պարզվում է’ նրան վրդովվեցրել է թերթի նախկին հրապարակումներից մեկը: «Իմ լեզվաֆոնդում չկան տենց բառեր»,- ասել է նա: Երբ լրագրողը նկատել է, որ պատգամավորը չի կարող չշփվել լրագրողների հետ, մանավանդ օրենսդրական գործունեությամբ էլ կարծես աչքի չեն ընկնում, Թոխմախի Մհերն անցել է սպառնալիքների. «Չէ, էլ ոչ մի շփում, սրանից հետո լրագրողների հետ ստեղ շփում չկա, մենակ դրսում ուրիշ ձև կշփվենք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում