«Հայկական ժամանակ». ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը մինչ օրս չի կատարել «Դատախազության մասին» ՀՀ օրենքի պահանջը
13/09/2012 10:38
Նմանատիպ
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը մինչ օրս չի կատարել «Դատախազության մասին» ՀՀ օրենքի պահանջը, ըստ որի’ նա ամեն տարի Աժ պետք է ներկայացնի ՀՀ դատախազության 2011-ի գործունեության մասին հաշվետվությունը:
Դատախազության մասին օրենքը պահանջում է, որպեսզի ՀՀ գլխավոր դատախազը ամեն տարի Աժ-ին և հանրապետության նախագահին ներկայացնի դատախազության նախորդ տարվա գործունեության մասին հաղորդում: Այս կարգը գործում է 2007-ից, և նախորդ տարիներին դատախազությունը գարնանը Աժ-ին է ներկայացրել իր հաշվետվությունը: Սակայն, այս անգամ Աղվան Հովսեփյանը կարծես որոշել է անտեսել Աժ-ի գոյության փաստը, քանի որ դատախազության հաշվետվությունը, որը տեղադրված է այդ գերատեսչության պաշտոնական կայքում, թվագրված է մարտի 29-ի ամսաթվով և հասցեագրված է Սերժ Սարգսյանին: