«Չորրորդ ինքնիշխանություն». Ֆլեշ Բարսեղը մեկնել է Արցախ’ շատ կոնկրետ նպատակներով ու ծրագրերով
Նմանատիպ
«ՉԻ» տեղեկություններով, վերջին շրջանում խիստ ակտիվացած գործարար Բարսեղ Բեգյարյանը’ Ֆլեշ Բարսեղը, երեկ մեկնել է Արցախ’ շատ կոնկրետ նպատակներով ու ծրագրերով: Վերջինս ՀՀ ներքին գործերը ի մի բերելուց ու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի վրա «թևերը» փռելուց հետո անցել է Արցախում իր ուզած կադրերին «նշանակելու» գործին, ինչի շուրջ Ֆլեշ Բարսեղը նախնական պայմանավորվածություն է ունեցել ԼՂՀ իշխանությունների հետ: Նույն լուրերի համաձայն, Ֆլեշ Բարսեղը արցախցի իր կադրերին հատկապես փորձել է հաստատել Արցախի հարկային, բանկային ու կրթական ոլորտներում, որոնց մի գգալի մասը շատ շուտով կանցնեն լուրջ պաշտոնների: Ստացվում է’Ֆլեշը ոչ միայն Հայաստանի, այլ նաև Արցախի գործերն էլ է «կառավարում», և եթե այս տեմպով գնա, շատ շուտով երևի թե Ֆլեշ Բարսեղը փոշմանի ու որոշի նաև ՀՀ նախագահ դառնալ, ինչին անշուշտ «ձեռք կգցեն» ՀՀ վարչապետն ու նրա խամաճիկները, որոնք այս օրերին թավալվում են սույն գույգի առաջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում