ՄԻՊ առաջին տեղակալ, աշխատակազմի ղեկավար Աշոտ Վահանյանն ազատվել է աշխատանքից

Այսօր Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրամանով սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Մարդու իրավունքների պաշտպանի առաջին տեղակալ, աշխատակազմի ղեկավար Աշոտ Վահանյանը: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմի լրատվական ծառայությունից:

Պաշտպան Կարեն Անդրեասյանը խոր ափսոսանք է հայտնել Աշոտ Վահանյանի հեռանալու կապակցությամբ և բարձր է գնահատել գործակցության ողջ ընթացքում նրա աշխատանքն ու ներդրումը՝ մարդու իրավունքների պաշտպանության առաքելությունն իրականացնելիս:

Պարոն Վահանյանն իր աշխատանքային գործունեությունը պատրաստվում է շարունակել մասնավոր ընկերությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում