Մովսես Սիլիկյանի ծննդյան 150-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներից հետո կկայանա համակարգչային նոր լսարանի բացում
Նմանատիպ
Մովսես Սիլիկյանի ծննդյան 150-րդ տարեդարձի առթիվ սեպտմբերի 14-ին նախատեսված միջոցառումներից հետո ժամը 16:30 Արմավիրի ուսումնական կենտրոնում տեղի կունենա համակարգչային նոր լսարանի բացումը: Այս մասին հաղորդում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյանի ծննդյան 150-րդ տարեդարձի առթիվ սեպտեմբերի 14-ին «Սարդարապատ» հուշահամալիրում տեղի կունենա «Մովսես Սիլիկյան զորավարը» խորագրով գիտաժողովը:
Գիտաժողովին ելույթներով հանդես կգան ՀՀ պաշտպանության նախարար, հոբելյանական հանձնաժողովի նախագահ Սեյրան Օհանյանը, Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Մինասյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, հոբելյանական հանձնաժողովի անդամ Աշոտ Մելքոնյանը, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն, հոբելյանական հանձնաժողովի անդամ Ամատունի Վիրաբյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում