Ա.Զաքարյան. ԵԽ բանաձևի նախագիծը խոսում է այն մասին, որ Եվրոպական Խորհրդարանը պաշտպանում է եվրոպական արժեքները
Նմանատիպ
Եվրանեսթի հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանը նամակով դիմել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին’ տեղեկատվություն տրամադրելով Սաֆարովի գործի կապակցությամբ.
«Ռամիլ Սաֆարովի’ մի շատ դաժան մարդասպանի ներումը եւ պետության կողմից փառաբանումը, ով խոստովանել էր իր քսենոֆոբիկ դրդապատճառները եւ դատապարտվել էր ԵՄ անդամ պետության (Հունգարիայի) դատարանի կողմից, խնդիրներ հարուցեց բոլոր եվրոպական արժեքների համար:
Ադրբեջանում առկա է պետության կողմից խրախուսվող հակահայկական քսենոֆոբիա, որն ավելացնում է լարվածությունը ղարաբաղյան հակամարտության շուրջ: Ադրբեջանի կողմից ասելը, որ Եվրոպական խորհրդարանն այս բանաձեւով պատասխանատու կլինի աճող լարվածության համար փաստերի խեղաթյուրում է եւ ուղղակի վախկոտ ռազմավարություն:
Ադրբեջանցիների կողմից Հայաստանի «ռազմաշունչ հայտարարությունների» մասին խոսելը նույնպես փաստերի խեղաթյուրում է, քանի որ Հայաստանը ոչ մի հայտարարություն չի արել եւ իրականում ոչ մի հետաքրքրություն կամ շահագրգռվածություն չունի պատերազմի հարցում: Այնուամենայնիվ, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի. Ալիեւի պատերազմի սպառնալիքներով լեցուն հայտարարությունների ցանկը շատ երկար է եւ համացանցը լի է բազմաթիվ համապատասխան փաստերով:
Ձեր կողմից քննարկվող բանաձեւի նախնական տեքստը համապատասխանում է մարդու իրավունքների վերաբերյալ այս հարցի միջազգային քննադատությունների երկար ցանկին: Այդ բանաձեւի նախագիծը խոսում է այն մասին, որ Եվրոպական Խորհրդարանը պաշտպանում է եվրոպական արժեքները եւ սա այն է, ինչ Հայաստանը եւ Եվրոպական հարեւանության ծրագրի մյուս երկրները փնտրում են Եվրոպայում: Պնդել, որ Ադրբեջանը «հավատարիմ է ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին եւ օրենքի գերակայությանը» չի համոզի ոչ մեկին Եվրոտեսիլի եւ Սաֆարովի հարցի վերաբերյալ իրական իրավիճակը հրապարակային դառնալուց հետո:
Հարգելի գործընկերներ, ես հուսով եմ, որ դուք ծուղակը չեք ընկնի եւ մոլորության չեք ենթարկվի Ադրբեջանի ներկայիս հակազդող գործողությունների արդյունքում: Մեր հարեւանը չի զարգանալու դրական ուղղությամբ եւ ճիշտ հակառակը: Եթե Եվրոպան չի պաշտպանում եվրոպական արժեքները այս հարցում, դա սարսափելի նշան կլինի Ադրբեջանի եւ նմանատիպ երկրների համար»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում