«Հայկական ժամանակ». Ութ ամսում Հայաստանից մեկնել և չի վերադարձել մոտ 59 հազար ուղևոր
14/09/2012 08:07
Նմանատիպ
ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա առաջին ութ ամիսներին ինքնաթիռով Հայաստանից մեկնել և չի վերադարձել մոտ 59 հազար ուղևոր: Անցած տարվա նույն ժամանակահատվածում ինքնաթիռով մեկնած և չվերադարձածների թիվը շուրջ 62 հազար է եղել: Ակնհայտ է, որ այս տարի ինքնաթիռով մեկնած և չվերադարձածների թվի երեք հազարով նվազելը պայմանավորված է շուրջ հինգ հազար սիրիահայերի Հայաստան գալու հանգամանքով: Բացի այդ, Ռուսաստան մեկնող քաղաքացիների գերակշիռ մասը նախընտրում է ավտոբուսով մեկնել, ինչը 8-ից 9 անգամ ավելի էժան է: Իրական պատկերը պարզ կդառնա, երբ հրապարակվի բոլոր տրանսպորտային միջոցներով մեկնածների և ժամանածների մասին տեղեկատվությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում