«Հրապարակ». Գյումրիի քաղաքապետի ընտրություններում ռեկորդային թվով անվավեր քվեաթերթիկներ են արձանագրվել
14/09/2012 08:24
Նմանատիպ
Գյումրիի քաղաքապետի ընտրություններում անվավեր քվեաթերթիկների ռեկորդ են արձանագրել: Չորս հազար քվեաթերթիկ համարվել է անվավեր’ քառասունհինգ հազարի մեջ, որոնց վրա հիմնականում գրված են եղել Վարդան Ղուկասյանի և Մարտուն Գրիգորյանի անունները, շատ դեպքերում’ «ցավդ տանեմ» մակագրությամբ: Քվեաթերթիկներից որոշների վրա էլ Սամվել Բալասանյանի անվան դիմաց գրված է եղել’ «դավաճան», «սրբապիղծ», իսկ որոշների վրա էլ այնպիսի «անվանարկումներ» են եղել, որ հանձնաժողովների կին նախագահները քվեաթերթիկը բացելիս կարմրել ու չեն կարդացել: Նման անվավեր քվեաթերթիկներ գրեթե բոլոր հանձնաժողովներում կան, բայց ամենաշատը «Բոշի մայլում» են եղել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում