«Չորրորդ ինքնիշխանություն». Ռոբերտ Քոչարյանը մի քանի պատգամավորների ու օլիգարխիայի մի որոշակի հատվածի հետ Մոսկվայում հանդիպում է ունենալու
Նմանատիպ
ՀՀ վերին օղակներում տեղ գտած խոսակցությունների համաձայն, շաբաթվա վերջին Աժ պատգամավորների ու օլիգարխիայի մի որոշակի հատվածի հետ Մոսկվայում հանդիպում է ունենալու Ռոբերտ Քոչարյանը, որի ժամանակ քննարկում է ծավալվելու մի շարք ներքին քաղաքական խնդիրների շուրջ: Ըստ նույն լուրերի, ներկաներից մի քանիսը Սեդրակիչին կոնկրետ պատասխաններ են տալու այս րնթացքում թույլ տված քաղաքական «կիքսերի» համար, ինչն, ըստ քոչարյանամերձ շրջապատի, ոմանց մոտ չափն արդեն անցնում է: Կարծիք կա, որ վերջերս Սեդրակիչը այս ֆորմատով հանդիպումներ շատ քիչ է անցկացրել, քանի որ փորձել է մինչև վերջ հասկանալ մանրապճեղ քաղաքական գործիչների խաղն ու նոր ասել իր վերջնական խոսքը:
Ի դեպ, մեկ այլ տեղեկատվության համաձայն էլ, չի բացառվում, որ Սեդրակիչը այդ հանդիպման շրջանակներում առավել ընդգրկուն գրույց ծավալի նաև արտաքին քաղաքական զարգացումների վերաբերյալ, ինչն իրականամ առավել լուրջ հարց է, քան մանր-մունր խաղացողների աճպարարությունները: Ստացված տեղեկատվության վերաբերյալ «ՉԻ»-ն փորձել է ստանալ նաև Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանի կարծիքը, սակայն վերջինս չի պատասխանել թերթի հեոախոսագանգերին: