«Ժողովուրդ». Գագիկ Ծառուկյանը Բելառուսում զբաղված է իր այնտեղի բիզնեսներով
14/09/2012 08:30
Նմանատիպ
«Ժողովուրդ»-ը գրում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս օրերին գտնվում է Բելառուսում: Նա իր սեփական լողափերից մեկում հանգստանում է և զբաղված է իր այնտեղի բիզնեսներով: Ի դեպ, նախօրեին հրավիրած ՀՀ անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ անվտանգության խորհրդի որոշ անդամներ գործուղման մեջ են գտնվում: Սակայն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը թերթի հետ զրույցում նշել է. «Պարոն Ծառուկյանը մասնավոր այցով գտնվում է արտերկրում, 3, ամենաուշը 4 օրից վերադառնալու է»: «Իսկ Սերժ Սարգսյանն ասում էր, թե ԱԱԽ բացակա անդամները գործուղման մեջ են: Կարծում ենք, այնուամենայնիվ էական տարբերություն կա գործուղման և մասնավոր այցի միջև»,- գրում է թերթը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում