Հայ շախմատիստը Բելգիայի օփենում զբաղեցրել է երրորդ տեղը
14/09/2012 09:21
Նմանատիպ
Միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը (Հայաստան) Բելգիայի Բրաշաթ քաղաքում անցկացված օփենում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ նվաճեց երրորդ մրցանակը: Գրոսմայստեր Վիգեն Միրումյանը (Չեխիա) 6,5 միավորով գրավեց 7-րդ տեղը:
Մրցաշարի հաղթող 7,5 միավորով դարձավ միջազգային վարպետ Աթիլա Գերգաչը (Հունգարիա):
Մրցաշարին մասնակցում էին 133 շախմատիստներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում