Պրոբացիոն ծառայությունը կհանգեցնի պետական միջոցների խնայողության (տեսանյութ)
Նմանատիպ
Պրոբացիոն ծառայությունը կազմակերպում, հսկողություն է իրականացնում ազատազրկման հետ կապ չունեցող քրեական պատիժների իրագործման նկատմամբ: Այս մասին «ՀՀ-ում քրեակատարողական համակարգի բարեփոխման հեռանկարները. Պրոբացիոն ծառայության հիմնադրումը ՀՀ-ում» գնահատման հաշվետվության քննարկման համատեքստում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
Վերջինը տեղեկացրեց, որ մոտ օրերս կառավարությունը կհաստատի պրոբացիոն ծառայության գործունեության վերաբերյալ սկզբունքային փաստաթուղթը՝ հայեցակարգը, որը հետագայում հիմք է հանդիսանալու համապատասխան օրենսդրական բազա ձևավորելու համար:
Ըստ նրա՝ մինչև տարեվերջ կազմակերպչական բոլոր աշխատանքները կհաջողվի կավարտվել և 2016-ի սկզբին արդեն մեր երկրում կունենանք այս ծառայությունը:
Նախարարը պրոբացիոն ծառայության ներդրումը ՀՀ-ում կարևոր քայլ է համարում քրեական արդարադատության արդյունավետության բարձրացման տեսանկյունից, ինչպես նաև դատապարտված անձանց պատժի կրումից հետո հասարակությունում սահուն ինտեգրման, իսկ տնտեսական առումով սա կբերի պետական միջոցների խնայողության. «Մեկ դատապարտյալի և պրոբացիոն ծառայության ներքո գտնվող մեկ անձի ծախսերը զգալի տարբերվում են, ավելի կոնկրետ՝ պրոբացիոն ծառայության ներքո գտնվողի պահպանման ծախսերը տասն անգամ քիչ են»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում