Թուրքական ծրագիրը տապալվեց, իսկ մենք ներկայացանք որպես ինքնիշխան պետություն. Շարմազանով ( տեսանյութ)
Նմանատիպ
Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց հայ ժողովուրդն աշխարհին ներկայանում է ուժեղ, անկախ, ինքնիշխան հայոց պետականությամբ և Հայաստան-Սփյուռք-Արցախ միասնությամբ: Ավելին, մենք ցույց տվեցինք, որ ոչ միայն մեր արդար դատի պահանջատերն ենք, այլև Հայաստանի Հանրապետությունը կարող է առաջնորդել մարդկության դեմ իրականացված ամենածանր հանցագործության՝ ցեղասպանության դեմ միջազգային պայքարը: Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Այս համատեքստում անդրադառնալով Թուրքիայի ջղաձիգ պահվածքին, Շարմազանովը շեշտեց. «Թուրքերի ծրագիրը տապալվել էր, Գալիպոլին տապալվեց, և այնպես տապալվեց, որ նրանք շփոթված ուղիղ եթերում ցուցադրեցին ոչ թե Գալիպոլիի, այլ Ծիծեռնակաբերդի միջոցառումը: Նրանք այնպես տապալվեցին, որ կոչ էին անում Օլանդին և Պուտինին օբյեկտիվություն դրսևորել Լեռնային Ղարաբաղի հարցում և մտահոգված էին, որ Մինսկի խմբի համանախագահող երկու երկրների նախագահները գտնվում էին Հայաստանում: Մեկը լինի հարց տար՝ դուք ի՞նչ գործ ունեք Մինսկի խմբի համանախագահության հետ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում