ԱԺ֊ում կմեկնարկի ՀԱՊԿ մշտական հանձնաժողովների նախագահների Համակարգող խորհրդակցության արտագնա նիստը
Նմանատիպ
Սեպտեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովում աշխատանքը կսկսի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդին կից ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովների նախագահների Համակարգող խորհրդակցության արտագնա նիստը, տեղեկացնում են ՀՀ ԱԺ մամլո ծառայությունից:
Նույն օրը նիստի մասնակիցները հանդիպում կունենան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, կայցելեն Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա, ՀԱՊԿ ինստիտուտի հայկական ազգային ներկայացուցչություն, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնեն Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:
Սեպտեմբերի 19-ին ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովների նախագահները որպես դիտորդ կմասնակցեն ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի «Համագործակցություն-2012» համատեղ զորավարժություններին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում