«Հրապարակը». Կարեն Կարապետյանի սատարած թեկնածուները, գրեթե առանց բացառության, ընտրվել են
15/09/2012 09:41
Նմանատիպ
«Հրապարակը» գրում է, որ ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը որոշակի ազդեցություն ունի Լոռու մարզում և ՏԻՄ ընտրություններում քաղաքապետերի ու գյուղապետերի մոտ 90 թեկնածուների է աջակցում: «Երեկ ճշտեցինք, որ այդ անձինք, գրեթե առանց բացառության, ընտրվել են: Վանաձորում ընտրվել է Սամվել Դարբինյանը, Ստեփանավանում’ Միքայել Ղարաքեշիշյանը, Տաշիրում’ էդգար Արշակյանը: Թեև Տաշիրում ՀՀԿ-ն այլ թեկնածու ուներ: Կարապետյանի պաշտպանած բոլոր թեկնածուներն ընտրվել են գերակշռող ձայներով խիստ առաջ անցնելով իրենց ամենամոտ մրցակիցներից»,- գրել է թերթը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում