«Ժողովուրդ». Սամվել Բալասանյանը թիկնազորի աշխատակիցներին չի վճարել նախապես խոստացված գումարները

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների’ Գյումրու նորընտիր քաղաքապետ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանն ընտրություններից առաջ ավելացրել էր իր թիկնազորի անդամների թիվը: Իսկ արդեն ընտրություններից հետո տղաներին ասել է, որ ինքն այլևս նման մեծ թիկնազորի կարիք չունի: Բացի այդ, նա աշխատակիցներին չի վճարել նախապես խոստացված գումարները: Թե ինչու, թերթը փորձել է ճշտել Ս. Բալասանյանի մամլո խոսնակ Ջոհրապ Եգանյանից: «Բալասանյանների ընտանիքին պատկանող գործարանում կա պահակային ծառայություն, որը գործում է համապատասխան կողմերի միջև կնքված պայմանագրով: Եվ սեփականատերերի ստանձնած ֆինանսական պարտավորությունները մատուցվող ծառայությունների դիմաց կատարվում են ժամանակին և ըստ պատշաճի»,-նշել է Զ. Եգանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում