«Չորրորդ ինքնիշխանություն». Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը շուտով կլքի ոստիկանության համակարգը
Նմանատիպ
«ՉԻ» տեղեկությունների համաձայն, մոտ օրերս ոստիկանության համակարգը կլքի Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը: Հանրահավաքային պայքարի մասնակիցները Մելքոնյանին կնքել են «Բազազ» մականվամբ’ հաշվի առնելով նրա’ հասարակական կարգի պահպանության ժամանակ ցուցաբերած վարքը: Ռոբերտ Մելքոնյանի 60-ամյակը լրացավ այս տարվա հուլիսի 29-ին, և օրենքով նա այլևս չի կարող մնալ իր պաշտոնում, որովհետև անցնում է թոշակի: Ռոբերտ Մելքոնյանի առաջին քննադատներից մեկն էլ մենք ենք եղել, բազմաթիվ իրավիճակներում չենք ընկալել նրա պահվածքի կոպտությունն ու վերադասին ծառայելու անձնուրացությունը: Բոլորովին վերջերս Մելքոնյանը համալրել է ֆեյսբուքյան ակտիվ օգտատերերի ցանկը, և ֆեյսբուքյան հասարակությունը Մելքոնյանին ճանաչեց բոլորովին այլ կողմից: Տարօրինակ է, բայց փաստ’ Մելքոնյանը տառաճանաչ է, գրագետ, կարողանում է հետաքրքիր ստատուսներով ակտիվացնել ֆեյսբուքահայությսւնը, բացի այդ էլ բազմաթիվ քննարկումներում ՀՀ արժանապատիվ քաղաքացու դիրքերից է հանդես գալիս:
Հետևեք մեզ նաև Telegram-ում