Երեկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել Արա Հարությունյանին վարչապետ նշանակելու մասին: Նորանշանակ վարչապետին հանձնարարվել է քսանօրյա ժամկետում նախագահին առաջարկություն ներկայացնել կառավարության կազմի վերաբերյալ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով’ արցախցիների զգալի մասը հիասթափված է այս նշանակումից: Ստեփանակերտում հույս ունեին, որ Բ. Սահակյանը կրկին ընտրվելու դեպքում «կազատվի» Հարությունյանից, քանի որ վարչապետն ամբողջ Ստեփանակերտն «իրենով» է արել: Նրան են պատկանում Ստեփանակերտի շատ հայտնի կառույցներ, սրճարաններ ու հյուրանոցներ: Արցախցիները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել են, որ Հարությունյանն իր պաշտոնավարման տարիներին զբաղվել է բացառապես իր բիզնեսի ընդլայնմամբ: Բայց քանի որ այդ ամենն արել է Բ. Սահակյանի իմացությամբ, վերջինս որոշել է կրկին նույն վարչապետին նշանակել, որպեսզի շարունակեն իրենց հին ու բարի «ավանդույթները»:
Նմանատիպ
Ադրբեջանի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն. Շտաբ
Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբից հայտնում են.
«Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից...
Ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել հետ քաշվել ելման դիրքեր․ ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում ճգնաժամային իրավիճակի...
Հայաստանի և Ադրբեջանի միջև բաց պատերազմի վտանգը իրական է․ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար
Առաջիկա ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի միջև բաց պատերազմի վտանգը...