«Չորրորդ ինքնիշխանություն». Վարդան Այվազյանի ռեստորանը իր ծախսերով և շքեղությամբ մրցակից չունի Թբիլիսիում
15/09/2012 10:03
Նմանատիպ
«ՉԻ» տեղեկությունների համաձայն, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը Վրաստանում շուտով ավարտելու է իր մեծ ռեստորանի շինարարությունը: Շրջանառվող խոսակցությունների համաձայն’ Այվազյանի «օբյեկտը» իր ծախսերով և շքեղությամբ մրցակից չունի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Ի դեպ’ երեկ հայտնի է դարձել, որ Նյու Յորքի դաշնային դատարանը 37,5 մլն դոլարի վճիռ է կայացրել ընդդեմ Վարդան Այվագյանի: Ըստ վճռում եղած նյութերի’ 2006 թ. «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության դուստր ընկերություններից մեկը, որը Հանքավանի հանքավայրի լիցենզառուն էր, ենթարկվել էր կոռումպսւցված և ոչ պատշաճ պահանջների Հայաստանի բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի կողմից: Ընկերությունը տեղեկացրել է այդ իրավիճակի մասին Հայաստանի և Միացյալ Նահանգների համապատասխան մարմիններին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում