«Ժողովուրդ». Այսօր տեղի է ունենալու Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի դստեր հարսանեկան արարողությունը

Այսօր տեղի է ունենալու Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի դստեր հարսանեկան արարողությունը: «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն’ այն տեղի կունենա Գորիսի ռեստորաններից մեկում: Մարզպետի դստեր’ Սվետայի ընտրյալը դասախոս է: Թերթը տեղեկացել է, որ Խաչատրյանն իր դստեր հարսանիքին հրավիրել է ողջ քաղաքական էլիտային: Իսկ հրավերներ բաժանողների թվում եղել են նրա աշխատակիցները’ ընդհուպ մինչև փոխմարզպետեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում