«Չորրորդ ինքնիշխանություն». Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը քննարկե՞լ են վարչապետի հարցը
Նմանատիպ
Ըստ քաղաքական դաշտում տեղ գտած խոսակցությունների, բոլորովին վերջերս Արցախում ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի միջև երկարատև զրույց է տեղի ունեցել, որի ընթացքում քննարկվել է օրվա թեմա դարձած ապագա վարչապետի հարցը: Նույն լուրերի համաձայն, խոսվում է այն մասին, որ Սեդրակիչը այդ զրույցի ընթացքում շատ հստակ նշել է, որ ինքը ապագա վարչապետի հետ կապված ունի իր ռեալ տեսակետը, և որ ինքն անձամբ իրեն վարչապետի դերում չի տեսնում, ինչպես նաև չի ցանկանում այդ պաշտոնում տեսնել այնպիսի թեկնածուների, որոնց անունները այս օրերին լրջագույնս շրջանառվում են: Հավելենք, որ ապագա վարչապետի հարցը լուծելու գործում քաղաքական ինչ-ինչ շրջանակներ փորձում են Սեդրակիչի մերձավոր շրջապատի հետ որոշակի «կոնտակտի» ու ջերմ շփումների դուրս գալ’ նախապես իմանալով այն մասին, որ Սեդրակիչը տվյալ թեկնածուի հետ կապված ունի իր առարկությունները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում