Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարը կժամանի Հայաստան
15/09/2012 12:04
Նմանատիպ
Սեպտեմբերի 17-19-ը Հայաստան կայցելի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգտոնը:
Այցի ընթացքում Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Տեղի կունենան Հայաստանի արտգործանախարարի և Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարի բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում